Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծին և առաջարկել ընդգրկել այն 2020 թվականի դեկտեմբերի 8-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով.
1)
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Համաձայն "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հետևյալ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով.
1)
ա) «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Քվեարկության արդյունքներով (ներկա -6-ից. կողմ - 6, դեմ - 0, ձեռնպահ -0)՝Հանձնաժողովը, "Ազգային ժողովի կանոնակարգ" սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամի տեղի համար Ազգային ժողովին է առաջարկում Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը:
Զեկուցող` Եղիշե Սողոմոնյան
4.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2020 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: