Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, արհեստակցական միություններ, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Ռուբեն Սարգսյան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Հարակից զեկուցող(ներ)`
Հերիքնազ Տիգրանյան
(Կ-030-17.09.2021-ԱՍ-011/0 ) Նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում:
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված (Կ-030-17.09.2021-ԱՍ-011/0) նախագծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2021 թվականի հոկտեմբերի 5-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: