National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
25.04.2023
Ժամը 10:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ նախագծին և առաջարկեց ԱԺ խորհրդին ընդգրկել այն 2023թ մայիսի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-553-07.04.2023-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ապրիլի 25-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հետեւյալ նախագծի վերաբերյալ.
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-563-18.04.2023-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյան
3.
Քննարկվեց և ի գիտություն ընդունվեց Բյուջետային գրասենյակի 2023 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am