National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից
16.10.2023
Ժամը 10:00
214 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-592-23.05.2023,07.07.2023-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` Գեւորգ Պապոյան, Հասմիկ Հակոբյան
բ) «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-5921-23.05.2023,07.07.2023-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` Գեւորգ Պապոյան, Հասմիկ Հակոբյան
Հիմնական զեկուցող`Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյան
2) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-641-17.07.2023-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյան
Հարակից զեկուցող(ներ)` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյան
2.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լրամշակման նպատակով, հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-661-11.09.2023-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյան
Հարակից զեկուցող(ներ)`Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյան
3.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված օրենքների նախագծերի փաթեթը կներկայացվի լրամշակված տարբերակով։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am