National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին եւ սույն աշխատակարգին (այսուհետ՝ Աշխատակարգ) համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի միջոցով:

2. ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման համաձայն` հանձնաժողովի գործունեության ոլորտներն են` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ:

2. Հանձնաժողովի լիազորությունները

Հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները.

2) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն.

3) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին առաջարկում է թեկնածուներ.

4) կարող է հարցումներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

5) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ.

6) կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման եւ դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ, ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր: Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել հանձնաժողովի որոշմամբ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են  համաձայն ՀՀ Ազգային ժողովի Խորհրդի «ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ԱԺԽՈ-Լ որոշման:

2. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ, քան երկու ժամ առաջ: Հանձնաժողովի քարտուղարությունը Հանձնաժողովի նիստերի հրավիրման մասին հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդագրությամբ:

3. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա հանձնաժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա հանձնաժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում հրավիրում է հանձնաժողովի արտահերթ նիստ:

4. Հանձնաժողովի նիստերը հրապարակային են

5. Հանձնաժողովի հրապարակային նիստում, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի, կարող են ներկա լինել նաեւ՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը,

2) Վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը.

3) աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները.

4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականը.

5) հանձնաժողովի քարտուղարության մասնագետները.

6) Բյուջետային գրասենյակի փորձագետը.

7) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

8) հանձնաժողովի անդամների օգնականները.

9) նիստի լուսաբանումն ապահովող Աշխատակազմի ծառայողները.

10) հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

6. Հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամներին գրանցում է հանձնաժողովի քարտուղարությունը:

7. Եթե հանձնաժողովի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով հանձնաժողովի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

8. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հանձնաժողովի քարտուղարությունը:

9. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

10. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների ամփոփաթերթը (հավելված 1) կազմում եւ հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հանձնաժողովի քարտուղարությունը:

11. Հանձնաժողովի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով սահմանված լիազորություններ՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են հանձնաժողովի նիստը նախագահելու համար:

12. Հանձնաժողովի հերթական նիստում, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

13. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Կանոնակարգի 55-րդ հոդվածի 1-ին մասի եւ սույն Աշխատակարգին համապատասխան: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն Կանոնակարգի 59-րդ հոդվածին համապատասխան՝ քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

14. Հիմնական զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը, իսկ հարակից զեկուցմամբ՝ հանձնաժողովի նախագահի նշանակած հանձնաժողովի անդամը, ինչպես նաեւ մինչեւ հարցի քննարկումն սկսվելը նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած ոչ գլխադասային մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչ:

15. Ոչ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչին՝ հանձնաժողովի անդամների թվից նշանակում է այդ հանձնաժողովի նախագահը:

16. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ տասական րոպե.

2) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաեւ արձագանքելու համար հատկացվում է մինչեւ երկուական րոպե.

3) ելույթների համար հատկացվում է մինչեւ հինգական րոպե:

17. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով.

1) պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ Կառավարության ներկայացուցչի, հանձնաժողովի անդամների, այլ պատգամավորների, ինչպես նաեւ հրավիրված անձանց ելույթներ,

2) սույն Աշխատակարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ հարցեր ելույթ ունեցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ ելույթ ունեցողի արձագանքները:

3) եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից եւ հիմնական զեկուցողները:

18. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են հանձնաժողովի նիստը նախագահողին:

19. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցողին մեկ անգամ հարցեր տալու իրավունք ունի նաեւ Կառավարության ներկայացուցիչը.

2) ելույթի ընթացքում նախագծի վերաբերյալ բանավոր առաջարկ ներկայացրած անձը գրավոր ձեւակերպում է իր առաջարկը եւ մինչեւ առաջարկների քվեարկությունը հանձնում է նիստը նախագահողին: Այդ դեպքում բանավոր առաջարկը սահմանված կարգով դրվում է քվեարկության

3) ելույթների ընթացքում առաջարկ ներկայացրած հանձնաժողովի անդամներին, Կառավարության ներկայացուցչին, գրավոր առաջարկների հեղինակներին ելույթից հետո՝ մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ հիմնական զեկուցողը.

20. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը, վարչապետը եւ հանձնաժողովի նախագահը: Արտահերթ ելույթի ժամանակը չի սահմանափակվում:

21. Հարցի քննարկումը կարող է ընդմիջվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

22. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը:

23. Հանձնաժողովի նիստն արձանագրում է հանձնաժողովի քարտուղարությունը: Արձանագրության քաղվածքը ստորագրում է նիստը նախագահողը:

24. Հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումը սկսվելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, կամ չեն կարող կրճատվել սույն աշխատակարգի 17-րդ կետով սահմանված ժամկետները: 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ
ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ
ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ
ԱՌԱՋԱՐԿԸ
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am