Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային Ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային Ժողովի խորհրդին օրենքների նախագծերը ընդգրկել նոյեմբերի 15-ի հերթական նիստերի օրակարգում.
1)
Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի նոյեմբերի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1)
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
դ) «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
դ) «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`
Հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյան
4.
Հանձնաժողովը քննարկեց <<Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին>> ( Կ-382-03.10.2022-ՖՎ,ՏՀ,ԱՍ,ԱռՀ,ՏՏԳՇ,ՏԵ,ՊԻ,ԱՀ,ՊԱ,ԳԿ,ԵԻ,ՄԻ-011/0) օրենքի նախագծի ամփոփման արդյունքները և առաջարկեց Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի նոյեմբերի 15-ին գումարվող հերթական նիստում օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գա հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: