Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետեւյալ օրենքի նախագծի վերաբերյալ եւ առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին օրենքի նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին