Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Համաձայն "Ազգային ժողովի կանոնակարգ" Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը 26.04.2022թ., ժամը 14.00-ին իր նիստում կքննարկի ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության կողմից առաջադրված Գոհար Սամվելի Մամիկոնյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին հարցը:
ՀՀ ԱԺ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ներկայացուցիչ Նարեկ Բաբայան։