Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՏՍՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Տաթեւիկ Գասպարյանը եւ Արսեն Թորոսյանը մարտի 13-ին հանդիպել են Հայաստան ժամանած Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախագահ Սիմո Տիաինենի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ հայ խորհրդարանականները խոսել են Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում հանձնաժողովի անդամները կարեւորել են ԵՄ խորհրդատվական եւ փորձագիտական աջակցությունը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին: Հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի կառավարության մշակած ,Խաղաղության խաչմերուկե ծրագիրը: