National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


16.05.2024

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին: Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջն իր հրավերն ընդունելու եւ Հայաստան ժամանելու համար: Զրուցակիցներն արձանագրել են երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները եւ կարեւորել դրանց հետագա զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացմանն ու այդ հարցում Լեհաստանի աջակցությանը: Բոգդան Կլիխը հայտնել է, որ եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներում Հայաստանը կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը, որոնք մեծ փորձառություն ունեն ԵՄ-ին առնչվող բոլոր ոլորտներում: Քննարկվել են նաեւ աշխարհաքաղաքականությանը, խաղաղությանն ու ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: 2025 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդում Լեհաստանի նախագահությանն ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեւավորել առավել խորացված համագործակցություն: Պատգամավորներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, առեւտրային կապերի եւ ներդրումների խթանմանն առնչվող հարցերի:

29.03.2024
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿՀՐԱՎԻՐՎԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

13.03.2024
ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՏՍՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

12.03.2024
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ,ՀՀ ԵՒ ԵՄ ՄԻՋԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆե ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

29.02.2024
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

23.02.2024
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

22.02.2024
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am