Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ և Ազգային ժողովի խորհրդին առաջարկեց օրենքի նախագիծն ընդգրկել փետրվարի 8-ի հերթական նիստերի օրակարգում.
1)
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին