մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
29.03.2023 |
Առաջնորդվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ․
Ազգային ժողովի <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցությունը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին առաջադրել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։
Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 11.00-ին, արտահերթ նիստում կքննարկի ՀՀ մարդու իրավունքների պատշպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան |
ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ