National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ.


29.09.2007

Արտագնա նիստ Սյունիքի մարզում

2007թ-ի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական արտագնա նիստը Սյունիքի մարզ ում , որը կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներ ում: Եխ անդամներին Կապանի ճարտարապետաշինարարական համալսարանի մասնաշենքում ընդունեցին մարզային երիտասարդները: Նիստի օրակարգում տեղ էին գտել «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին » , «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին » ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերը , որ ոնք ներկայացրեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով ի փորձագետ   Մ.Հակոբյանը , ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծը , որը ներկայացրեց ԵԽ նախագահ Ա. Խառատյանը: Ա. Խառատյանը , նիստը բացելով , իր զեկույցում նշեց, որ արտագնա նիստերը կարեւորվում եւ նպաստում են մարզային երիտասարդների ներգրավմանը օրենսդ րական գործընթացի մեջ:Նշեց նաեւ, որ ԵԽ-ն բացի օրենքների նախագծերի քննարկումներց, ծավալում է նաեւ հասարակական գործունեություն ու մշակութային մի շարք ծրագրերի իրագործում, ամրապնդում ԵԽ մարզային կառույցներ ի եւ մարզային երիտասարդների համագործակցություն ը: Տեղեկացրեց նաեւ էլ կայքում գործող ԵԽ ֆորումի մասին:

Մ.Հակոբյանը «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծը մանրամասն ներկայացնելուց հետո , պատասխանեց հնչած հարցերին ու ստացավ մի շարք առաջարկներ: Ներկա երիտասարդներին ավելի հետաքրքրում էր կրթական համակարգում ռոտացիայի երեւույթն ու կրթություն - զինծառայություն կարգը:

Վերադարձի ճանապարհին ԵԽ անդամները այցելեցին «Զոլաքարեր»` թանգարան բաց երկնքի տակ հուշահամալիրը:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am