National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ.


25.06.2004

Երիտասարդական խորհրդարանի արտագնա նիստը Գյումրիում
 

Հունիսի 25-ին Երիտասարդական խորհրդարանը Գյումրիում գումարեց երրորդ նիստը: Նախքան նիստի սկսվելը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը եւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հանդիպեցին Շիրակի մարզի տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին: Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը ոգեւորիչ էր մարզի երիտասարդների համար. նրանք առաջարկեցին իրենց ներկայացուցիչներն ունենալ երիտասարդական խորհրդարանում: Ողջունելով նրանց այդ ցանկությունը` տիկին Հակոբյանը առաջարկեց նախ Շիրակի մարզում ստեղծել երիտասարդական համանման կառույց եւ ապա առաջադրել իրենց ներկայացուցիչներին` երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու համար:

Երիտասարդական խորհրդարանի նիստի օրակարգը ներկայացրեց ավագության կարգով հաջորդ նախագահողը` Մհեր Նավոյանը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին: ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Արամ Թանանյանը, կարեւորելով Ազգային ժողովի կողմից նոր ընդունված օրենքը, ուշադրություն հրավիրեց փրկարար ուժերի կազմակերպմանը, նրանց կարգավիճակին վերաբերող հոդվածների վրա, որոնք հստակեցնում եւ արդյունավետ են դարձնում փրկարար ուժերի գործունեությունը, քաղաքացիների պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում:

Օրենքի, արտակարգ իրավիճակների վարչության կառույցի ու գործունեության նկատմամբ առավել մեծ էր երկրաշարժ տեսած Շիրակի մարզի երիտասարդների հետաքրքրությունը, որոնց հարցերին վերջում պատասխանեց բանախոսը:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքին, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանը: Նրա գնահատմամբ` օրենքի ընդունումը պայմանավորված է մանկապատանեկան սպորտի զարգացման, պետության կողմից մանուկների եւ պատանիների ֆիզիկական դաստիարակության եւ առողջ ապրելակերպի համար համապատասխան պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Պարոն Յավրյանը հանգամանորեն ներկայացրեց ոլորտի հիմնախնդիրները, հաշմանդամ մանուկների եւ պատանիների ֆիզիկական դաստիարակության, սպորտով զբաղվողների բուժապահովության եւ բժշկական վերահսկողության կարեւորությունը, խոսեց սպորտային կարգերի եւ մրցավարական աշխատանքների, մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների եւ պատանիների ու նրանց մարզիչների պետական աջակցության մասին, ներկայացրեց սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները:

Օրակարգի համաձայն` երիտասարդները հարցերով դիմեցին փոխնախարարներին` կապված տնտեսության, կրթության, գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ այլ հիմնախնդիրների հետ:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` երիտասարդական խորհրդարանի արտագնա նիստը եւ Շիրակի մարզի երիտասարդության մասնակցությունը եւս հավաստում են մարզերի երիտասարդությանը օրինաստեղծ աշխատանքներին, երկրի տնտեսական, քաղաքական կյանքին մասնակից դարձնելու, ակտիվ քաղաքացի ձեւավորելու անհրաժեշտությունը:


29.09.2007 .
Արտագնա նիստ Սյունիքի մարզում

03.09.2007 .
ԵԽ-ի հերթական աշխատանքային խորհրդակցությունը



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am