01.12.2005 | |||
Մեծարգո Տիգրան Թորոսյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Փոխնախագահ 3 Նոյեմբերի 2005 Հարգելի պարոն փոխնախագահ, ՀՀ իշխանությունների եւ անձամբ Ձեր համագործակցության անկեղծ գնահատմամբ է, որ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միասնական եզրակացության վերջնական տարբերակը`Ժողովներ, հանրավաքներ, երթեր եւ ցույցեր անցակցնելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ինչպես իհարկե գիտեք, կցված կարծիքը ներկայացվել եւ ընդունվել է Վենետիկի Հանձնաժողովի՝ 2005թ. հոկտեմբերի 21-22 գումարված 64-րդ նիստում: Մենք գիտակցում ենք փոփոխությունների վերանայման ընթացքում ձեռք բերված էական առաջընթացը եւ ողջունում ենք բարեփոխումները, որոնք զգալիորեն ավելացրել են Օրենքի համապատասխանությունը միջազգային եւ եվրոպական չափանիշներին: Միեւնույն ժամանակ, կցանկանայինք ընդգծել, որ այս օրենքի կիրառումն ու մեկնաբանությունը հիմնականում կհանդիսանան մարդու իրավունքների միջազգային եւ եվրոպական չափանիշներին դրա համապատասխանության ստուգատեսը: Կցանկանայինք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ փոփոխությունների վերանայման ընթացքում Ձեր համագործակցության եւ գործընթացի համակարգման համար եւ ակնկալում ենք հետագա հաջող համագործակցություն: Հարգանքով, Ջանի ԲուքիքիոՔրիստիան Ստրոհալ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ եՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ(ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)
ԿԱՐԾԻՔ
Ընդունված Վենետիկի հանձնաժողովի կողմից 64-րդ Լիագումար Նիստում (Վենետիկ, 21-22 Հոկտեմբերի 2005)
Տիկին Ֆինոլա Ֆլանգանի. Վենետիկի հանձնաժողովի անդամ Դոկտոր Նեիլ Ջարմանի. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ Դոկտոր Մայքլ Համիլտոնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ մեկնաբանությունների հիման վրա
1.«ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004թ-ի Ապրիլի 28-ին (CDL(2004)42).
2. Իր 60-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 8-9 Հոկտեմբերի 2004)Վենետիկի հանձնաժողովն ընդունեց այս օրենքի վերաբերյալ կարծիք(CDL AD(2004)039).
3.2004 թվականի Դեկտեմբերին, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Պրն. Տիգրան Թորոսյանը հայցեց Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (CDL(2005)019) եւ CDL(2005)017).
4. Իր 62-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 11-12 մարտի 2005թ.), Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշված օրենքի վերաբերյալ ընդունեցին միացյալ կարծիք (CDL AD (2005)007).
1,Ընդհանուր նկատառումներ
7. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը գործում է ՀՀ Սահմանադրության 26 եւ 44 հոդվածների համատեքստում եւ համալրվում է քրեական եւ վարչական իրավունքի տարբեր դրույթներով: Այս օրենքի տեքստը նպատակաուղղված է ծառայելու որպես հավաքների իրավունքի հիմք եւ թե ինչպես է այդ իրավունքը երաշխավորվում եւ պաշտպանվում ազգային օրենսդրությամբ: Կարեւոր է, որ օրենքը համապատասխանի Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդածի պահանջներին: 8. Նախորդ խորհուրդների մեջ նշված է, որ հավաքների իրավունքը, որպես հիմնարար իրավունք, առավել հնարավոր չափով պետք է իրագործվի առանց կարգավորման, բացի այն դեպքերից երբ դա վտանգ է ստեղծում հասարակական կարգի համար եւ անհրաժեշտություն է առաջանում պետական միջամտության: Միջամտության իրավական հիմքերի առկայությունը պահանջվում է Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայիով: Թեեւ հասարակական միջոցառումների եւ հավանքերի մասին հատուկ օրենք ունենալն պարտադիր չէ, պետությունները կարող են ընդունել նման օրենքներ, որոնք պետք է սահմանափակվեն պետական մարմինների կողմից թույլատրելի միջամտության դեպքերի իրավական հիմքերի սահմանմամբ: Հավաքների մասին ծանուցելու որեւէ համակարգ չպետք է ազդի կամ խոչընդոտի իրավունքի օրինական իրագործմանը: Օրենքը /ընդունված ձեւով/ եւ առաջարկվող փոփոխությունները մանրամասնորեն սահմանում են հավաքների՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքի իրականացումը: 9. Նախկինում արված երաշխավորությունների մեծ մասը հաշվի են առնվել եւ արտացոլվել են օրենքում: 10. Ինչեւէ, օրենքը շարունակում է դարձյալ չափազանց մանրամասն լինել՝ կարգավորելով միջոցառման տարբեր կատեգորիաների միջեւ չափից դուրս տարբերակումներ նախատեսելով, որը թույլատրելի սահմանափակումների պատշաճ պատճառաբանություն չունի: Դա նույնիսկ այն դեպքում, երբ Եվրոպական Կոնվենցիայի Հոդված 11-ում սահմանված օրինական սահմանափակման հիմքերն այժմ շարադրվել են օրենքի 1-ին հոդվածում: 11. Բլանկետային սահմանափակումները, օր. հհ 9.3.1-9.3.3, բացառում են յուրաքանչյուր դեպքին վերաբերող անհատական հանգամանքները հաշվի առնելու հնարավորությունը եւ հետեւաբար հակասում է այն սկզբունքին, որ սահմանափակումները պետք է հետապնդվող օրինական նպատակներին համաչափ լինեն: Ողջունելի է, որ Հոդվածներ 7/6/-ը եւ 10/3/-ը, որոնք պարունակում էին նման բլանկետային սահմանափակումներ, հանվել են Նախագծից: Մենք խորհուրդ կտայինք, որ 9.3.1.-9.3.3 հոդվածների դրույթները եւս հանվեն օրենքից՝ պայմանով, որ տեղական ինքնակառավարման մարմինները պահպանեն սահմանափակումներ մտցնելու ընդհանուր իրավասությունը, երբ հետապնդվում են Եվրոպական Կոնվենցիայի 11.2 հոդվածում նշված օրինական նպատակները: 12. Մինչ հոդված 9/3/-ը փոփոխվել է, սահմանափակելու համար բացարձակ արգելքը եւ սա ողջունելի է, այնուամենայնիվ հոդված 9/4/3/-ում եւ 4-ում սահմանվել է արգելելու հայեցողությունը, այն հանգամանքներում, երբ այդպիսի հայեցողություն չպետք է տրամադրվի եւ այդ անելու որեւէ առաջարկություն չի ներկայացվել: 13. Ընդծում ենք, որ այս օրենքի մեկնաբանության եւ կատարման կարգը կկարեւորվի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանության առումով: Այս առումով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ խաղաղ ցույցերի իրավունքը չպետք է մեկնաբանվի սահմանափակումների տեղիք տալու համար եւ ցանկացած սահմանփակում պետք է լինի շատ նեղ եւ ընդհանուր առմամբ, իրավունքները պետք է լինեն «իրագործելի եւ արդյունավետ» այլ ոչ՝ «տեսական կամ թվացյալ»: 14. Միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից հայտնի է դարձել, որ փաստաթուղթը անտեսում է մարդու՝ հանրավաքներին գնալու /տեղաշարժվելու/ իրավունքը, ցույցեր կազմակերպելու դիմումների մերժումը՝ անբավարար կամ ապօրինի հիմքերով, ինչպես նաեւ ոստիկանության ուժերի սահմանանցումը: Դա, վերջերս ստացված Ա1+ հեռուստաընկերությանը վերաբերող ցույցերի նկատմամբ ոստիկանական հսկողության վերաբերյալ տվյալների հետ միասին, հստակորեն ընդգծում են համաչափությունը՝ որպես հանրահավաքների կարգավորման ուղեցուցային սկզբունք հաստատելու անհրաժեշտությունը: 15. Ասվածի ներքո, մենք կրկնում ենք, որ կենսական անհրաժեշտություն է ստանում կառավարության կողմից տեղական ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների կազմակերպումը՝ ցանկացած բարեփոխումների ընդունումից հետո:Այդպիսի խմբերի վրա տարբեր ձեւերով կներազդի օրենսդրությունը, ուստի հրամայական է նրանց փորձը եւ տեսակետները լրջորեն հաշվի առնելը, որպեսզի իրենց վերաբերյալ ձեւավորվող օրենսդրությունը, ընթացակարգերը եւ գործարար պրակտիկան ուղղված լինեն նրանց բոլոր ներգրավված կողմերի փոխադարձ շահերին: Այս խորհուրդը կօգնի զարգացնել համագործակցության, այլ ոչ՝ դիմակայության մթնոլորտը, ինչպես նաեւ կօգնի կառավարության մտադրությունների ընկալման առումով՝ այդ փոփոխությունների առաջարկման ուղղությամբ: 16. Ինչպես նախկինում նշվել էր, հաշվի առնելով, որ որեւէ նոր օրենք անխուսափելիորեն կհանգեցնի ամրակայման եւ հարմարեցման գործընթաց, կարեւոր կլինի, վերահսկել օրենքի գործողությունը: Մենք նորից խորհուրդ կտանք մշակել օրենքի կիրառման նկատմամբ հսկողության իրականացման եւ վիճակագրություն վարելու պաշտոնական միջոցներ: Պարտավորություն կարող է դրվել իր վարչակազմի կողմից ղեկավարվող մարմինների վրա՝ /սկզբունքորեն՝ տեղական ինքնակառավարման մարմիններ/ «վերահսկելու օրենքի գործողությունը եւ Կառավարությանը ներկայացնել այս օրենքի կիրառման համար անհրաժեշտհամապատասխան առաջարկություններ, որոնք իրենք անհրաժեշտ կհամարեն»: III . Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքին առաջարկվող փոփոխությունների վերլուծություն
Հոդված 1 17. Օրենքն այժմ ներառում է սահմանափակումների պատճառները, որոնք թույլատրվում են Կոնվենցիայի հոդված 11/2/-ով: Հաշվի առնելով, որ հայկական օրենսդիրը որդեգրել է հանրահավաքներ անելու իրավունքի քաղաքականության մանրամասն կարգավորումը, օրենքում միայն այն հագամանքների շարադրումը, որոնց դեպքում սահմանափակումն այս ձեւով թույլատրելի է, ողջունելի է: Միացյալ կարծիքը հատուկ առաջարկություն է անում ուղղել հոդված 1-ի հերթականությունը եւ դրա ընդունումը ողջունելի է: Հոդված 718. Մենք ողջունում ենք Օրենքի նախագծից 7/6/ հոդվածի դուրս բերումը, որը նախատեսում էր միջոցառունմերի անցկացման բլանկետային արգելք «առողջապահական, նախադպրոցական եւ ուսումնական հաստատությունների մոտակայքում, եթե այդպիսի միջոցառումները խափանում են այդ հիմնարկների կանոնավոր գործունեությունը»: Հոդված 8 Այս հոդվածն առնչվում է միջոցառումը կարգավորելիս Լիազոր մարմնի եւ Ոստիկանության պարտականություններին: Հոդվածն ապահովում է, որ Լիազոր մարմնի եւ ոստիկանության գործողությունները պետք է ղեկավարվեն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Պետք է նշել, որ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել այդ օրենքը կամ դրա թարգմանությունը: Հոդված 9 20. Մեր համատեղ կարծիքում մենք խորապես անհանգստացած էինք Հոդված 9/3/1/-/3/-ում պարունակվող ընդհանուր բնույթի արգելքների անհրաժեշտությամբ եւ համամաչափությամբ, որոնք արգելում էին հրապարակային միջոցառումների անցկացումը հասարակական վայրերի լայն շրջանակում, առանց իշխանությունների կողմից ցանկացած հայեցողության իրականացման հնարավորության: 21. Հոդված 9/3/-ը վեաձեւակերպվել է սահմանափակելու համար բացարձակ արգելքը «... զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա»: 22. Մնացած տարածքներն այժմ թվարկված են 9/4/ հոդվածում: Մինչդեռ նախորդ նախագծում սրանք պաշտոնապես բացարձակ արգելքի առարկա էին, հիմա դրանք կարծես թե արգելվելու են լիազորված մարմնի հայեցողությամբ: Հոդված 9/4/-ն այժմ սկսվում է հետեւյալ ձեւով. «Հրապարակային միջոցառման անցկացումը կարող է արգելվել լիազորված մարմնի կողմից»: Ենթադրվում է, որ «կարող է» բառը պետք է պատշաճ կարգով թարգմանվի «իրավունք ունի»: 23. Ողջունելի է, որ անվտանգության նկատառումներով արգելելու հայեցողությունը նախատեսված է միայն հետեւյալ դեպքերում. գ կամուրջների վրա, թունելներում եւ այլն միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ Հոդված 9/4/ գ հատուկ նշված վայրերից պատշաճ հեռավորության վրա, որը ոստիկանության կողմից համարվում է անհրաժեշտ անվտանգության նկատառումներով, գ « մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում... այդ միջոցառումների նորմալ ընթացքը չխախտելու նպատակով»: Հոդված 9/5/
Հոդված 9/4/(iii) 24. Այնուամենայնիվ, քանի որ հոդված 11-ի պաշտպանությունը սահմանափակված է «խաղաղ» ժողովներով, հետեւաբար ոչ մի հայեցողություն թույլատրելի չէ, ինչպես երեւում է սահմանված օրենքի տվյալ տարբերակում, «Եթե այդպիսի միջոցառումներն ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն»: Սրանք հանրահավաքի ազատության օրինական նպատակներ չեն եւ որեւէ հայեցողություն չպետք է թույլատրվի դրանց նկատմամբ: 25. Որեւէ հայեցողություն չի կարող թույլատրվել՝ կապված մասնավոր սեփականության իրավունքին անօրինական միջամտության հետ, այսինքն. «... ոչ հանրային օգտագործման տարածքներում, եթե խախտվում են այն տիրապետողի, տնօրինողի եւ օգտագործողի իրավունքները»: 26. Պետք է հիշվի, որ Վենետիկի Հանձնաժողովի ոչ մի կարծիք չի առաջարկել, որ այս վերջին երկու դրույթները հանվեն կամ փոփոխվեն: Հոդված 1027. Հոդված 10/3/-ի դուրսբերումը ողջունելի է: Դրա դուրսբերումը նշանակում է, որ Հայաստանի Կառավարությանը տրված չափազանցված հայեցողությունը՝ նշագծելու այն տարածքները, որտեղ հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել, վերացվել է: Դրա վերացումը միաժամանակ նշանակում է, որ կանոնների միեւնույն հավաքածուն կիրառվում է ինչպես «նախընտրական կամ հանրաքվեների քարոզչության» հետ կապված հանրահավաքների, այնպես էլ այլ հանրահավաքների հետ կապված: 28. Մինչ զանգվածային հրապարակային միջոցառման (ավելի քան հարյուր մասնակից ներառող) անցկացման համար շարունակվում է պահանջվել իշխանություններին գրավոր իրազեկում, Հոդված 10-ը ներկայումս փոփոխվել է ակնհայտորեն թույլ տալով ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներից (մինչեւ հարյուր մասնակից ներառող) «սպոնտան» ձեւով զանգվածային հրապարակայինի վերածված միջոցառումները: Նախկինում առաջարկված այս պարզաբանումը ողջունելի է: Նախկին կարծիքները հիմնականում քննադատական էին, կապված սպոնտան հանրահավաքները թույլատրելուց օրենքի հրաժարման հետ: Հոդված 11
29. Մեր համատեղ կարծիքում առկա առաջարկի ընդունումը ,որ այս հոդվածը թույլ տա ինքնությունը հաստատել անձը հաստատող ցանկացած փաստաթղթով, ողջունելի է: 30. Ինչպես առաջարկվել էր, Հոդված 11/5/-ը փոփոխվել է նախատեսելով իշխանությունների եւ ոչ թե կազմակերպչիպատասխանատվությունը իրազեկման պատճեն ուղարկել ոստիկանություն: Հոդված 12 31. Մեր առաջարկությունները, պարզաբանելու հոդված 12/6/-ի բովանդակությունը, ընդունվել են: Հոդված 13 32. Մենք ողջունում ենք զանգվածային հրապարակային միջոցառումների արգելքի վերացումը, երբ միջոցառումը կարող է հանգեցնել երթեւեկության կազմալուծման: Այս արգելքը նախապես քննադատվել է որպես ծայրահեղ: 33. Միեւնույն ժամանակ ողջունելի է, որ հոդված 13/1/6/-ը, որը նախապես քննադատվել է մասնավորապես միջպետական ճանապարհների վրա հանրահավաքների անցկացումը հատուկ արգելելու համար, վերացվել է: 34. Մենք նաեւ ողջունում ենք 13.7 հոդվածում բովանդակվող հակացույցի արգելքի վերացումը: Մենք նախկինում քննադատել ենք նման ցույցերի արգելքը, որն ընդհանուր առմամբ պետք է թույլատրելի լինի: 13.2 հոդվածը, որը նախատեսում է արգելք, երբ «նշված ժամանակին եւ վայրում տեղի ունեցող այլ միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը» պետք է հստակեցվի, որպեսզի կանխվի այս դրույթի կիրառումը՝ հակացույցերի արգելման համար: 35. 13/4/ հոդվածը պահանջում է մարմիններից կազմակերպիչներին առաջարկել այլընտրանքային ամսաթիվ՝ 13/1/2/ կամ 13/1/3/ հոդվածում նախատեսված հիմքով արգելման դեպքում: Ինչպես շեշտել էինք մարտի 17-ի քննարկումների ընթացքում մենք առաջարկում ենք, որ մարմինները եւ կազմակերպիչները պետք է քննարկեն այլընտրանքային տարբերակները /օրինակ ցույցի ընթացքը փողոցի մի կողմով ճանապարհային երթեւեկությունը չխոչնդոտելու համար/՝ ուղղակի եւ պարզ արգելք դնելու փոխարեն: Դրույթը, որը թույլ է տալիս նման ճկունություն հիմա ավելացվել է թույլ տալու համար լիազոր մարմնին առաջարկելու «միջոցառման ձեւին վերաբերող այլ պայմաններ»: Սա ողջունելի է: 36. Հոդված 13/4/-ի դրական փոփոխության ֆոնի վրա մենք այնուամենայնիվ մտահոգություն ունենք այն դրույթը հանելու հետ կապված, որով իշխանություններից պահանջվում էր առաջարկել այլընտրանքային ամսաթիվ կազմակերպչի կողմից առաջարկված օրվանից 2 օրվա ընթացքում կամ այլ ժամանակ կազմակերպչի կողմից առաջարկված ժամանակի 3 ժամվա սահմաններում, ինչպես նախկինում նախատեսված էր: Այս դրույթի վերացումը հնարավոր կդարձնի այլընտրանքային օրվա կամ ժամի սահմանման ձգձգումները, որը կարող է օգտագործվել որպես արդյունավետ արգելք, եթե որեւէ հավաք է նշանակվում բողոքելու որոշակի գործունեության կամ իրադարձության դեմ: Ուստի, խորհուրդ է տրվում, որ սահմանված ժամկետում այլընտրանք առաջարկելու` իշխանություններին ուղղված պահանջը պահպանվի: Հոդված 14 37. Նախկին խորհուրդներում սպոնտան հանրահավաքները, բացառությամբ «ոչ զանգվածային» միջոցառումների, օրենքով արգելելու փատը, հատկապես քննադատության առարկա էր: Այս դրույթը փոփոխվեց արգելելու համար ոչ զանգվածային միջոցառումներից սպոնտան ձեւով զանգվածայինի վերածվող հրապարակային միջոցառման դադարեցումը (տես նաեւ հոդված 10-ը): Սա առաջարկվում էր եւ հետեւաբար ողջունվում է: |