National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


30.05.2017

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ




Մայիսի
30- ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է , Հայաստանի եվրոպացի բարեկամներ ե (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ :

Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է Դիոգո Պինտոյին այս կարեւոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ : Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած այն աշխատանքները , որոնք վերաբերում են միջազգային կառույցներում ՀՀ եւ Արցախի արտաքին քաղաքական օրակարգին :

Պարոն Պինտոն իր հերթին ներկայացրել է կազմակերպության օրակարգում առկա խնդիրները եւ առաջիկա անելիքները :

Կողմերը փոխանակել են այն տեղեկատվական բազան , որն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոպական խորհրդարանում , ԵԽԽՎ - ում՝ ԼՂ հիմնախնդրի եւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրների վերաբերյալ : Քննարկվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ շփումներն առավել ակտիվ դարձնելու հարցը :

Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է առաջիկայում Եվրոպական խորհրդարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդրի քննարկման անթույլատրելիության հարցը՝ նշելով , որ ԵԽԽՎ - ում առաջիկայում քննարկվելու է Ադրբեջանի լոբբիստների եւ , խավիարային դիվանագիտության ե մեջ ներգրավված եվրոպացի պատգամավորների խնդիրը , որոնց ցանկում է նաեւ Սարսանգի ջրամբարին առնչվող բանաձեւի հեղինակ Միլիսա Մարկովիչը : Հանձնաժողովի նախագահն ընդգծել է , որ խնդիրը քննարկվել է նաեւ օրեր առաջ մեր երկիր ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ : Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել , որ , Հայաստանի եվրոպացի բարեկամներ ե կազմակերպությունն իր անաչառ   ջանքերը կգործադրի , որպեսզի եվրոպացի պատգամավորները եւ եվրոպական հանրությունն   օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն ստանան թե՛ ԼՂ հիմնախնդրի , թե՛ նաեւ առանձին պատգամավորների իրական գործունեության վերաբերյալ :

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am