Գործունեության ոլորտները`
սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմանններ, ժողովրդագրություն եւ հայրենադարձություն
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2017 թվականի փետրվարի 27-մարտի 2-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Համաձայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին»
Կ-1116-14.11.2016-ՍՀ-010/1 օրենքի նախագծի երրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել դրա երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
3.
Համաձայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի,
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-1063-20.09.2016-ՍՀ-010/0 և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-10631-20.09.2016-ՍՀ-010/0 օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել դրա առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: