National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513331


11.06.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ս.թ. հունիսի 18-ին ժամը 12:00-ին ԱԺ թիվ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը՝ միջազգային պարտավորությունների համատեքստում» թեմայով:

 Լսումներին մասնակցելու համար հայտերը (կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը) ընդունվում են մինչեւ սույն թվականի հունիսի 14-ը ժամը 18:00 հետեւյալ էլեկտրոնային փոստով՝  gkm@parliament.am եւ 011-513-331, 010-52-47-22 հեռախոսահամարներով: 
 
 ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ  


ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ    
«Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը՝ միջազգային պարտավորությունների համատեքստում»
Հունիսի 18, 2018թ.
Երեւան, ՀՀ ԱԺ  նիստերի դահլիճ

Համանախագահողներ՝

Նաիրա Զոհրաբյան -  ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական 
                                               հանձնաժողովի նախագահ

Վարդան Բոստանջյան - ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության 
                                        եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 
  
12:00-12:15 Վ.Բոստանջյան -  ՀՀ ԱԺ ԳԿՄ  մշտական հանձնաժողովի նախագահ 
Թեմա – Մշակութային քաղաքականության օրենսդրական հիմնախնդիրները
12:15-12:30 Ն. Զոհրաբյան -  ՀՀ ԱԺ ԵԻ  մշտական հանձնաժողովի նախագահ 
Թեմա – Մշակութային նոր քաղաքականություն. ՀՀ-ԵՄ համաձայնագրի մշակույթի բաղադրիչը
12:30-14:00
Հիմնական զեկույցներ

Զոհրաբ Մնացականյան – ՀՀ արտաքին գործերի նախարար 
Լիլիթ Մակունց – ՀՀ մշակույթի նախարար 
Հարցեր հիմնական զեկուցողներին

14:00-15:00 Ելույթներ՝ ըստ մասնակիցների հայտերի
15:00-15:15 Լսումների արդյունքների ամփոփում

Աշխատակարգ.

հիմնական զեկույցի համար՝  մինչեւ 15 րոպե  
հարցերի համար՝                   մինչեւ 3 րոպե  
պատասխանների համար՝     մինչեւ 3 րոպե  
ելույթների համար՝                մինչեւ 5 րոպե  


06.11.2018
Նոր հնարավորություն բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողների համար

06.11.2018
«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների համատեղ նիստ

18.10.2018
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը ոչ պետական հավատարմագրված բուհերի ռեկտորների հետ

05.10.2018
Շնորհավորական ուղերձ ուսուցչի օրվա առթիվ

01.10.2018
Ցավակցական ուղերձ

28.09.2018
Հայտարարություն

26.09.2018
Տեղեկանք
2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին


20.09.2018
Տիգրան Ուրիխանյանը պատգամավորների փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

13.09.2018
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի ելույթը Ազգային ժողովում

11.09.2018
Հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը մի շարք բուհերի դասախոսների հետ

30.03.2018
Տեղեկատվություն 2018 թվականի մարտ ամսվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

28.02.2018
Տեղեկատվություն 2018 թվականի փետրվար ամսվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am