National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513331


06.11.2018

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների համատեղ նիստ

                «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների հերթական օրը անցկացվեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու   ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Քննարկումները անցան ակտիվ ու շահագրգիռ մտքերի փոխանակության մթնոլորտում, որին մասնակցում էին ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները, հանձնաժողովի համակարգման ոլորտների գերատեսչական մարմինների ղեկավար մարմինները, պատասխանատու մասնագետ-ներկայացուցիչները, զանգվածային լրատվության միջոցները եւ այլ շահագրգիռ անձինք։

Կրթության ոլորտի հարցադրումները հիմնականում ուղղված էին ոլորտում մեկնարկվող նոր ծրագրերին, ավագ դպրոցների վարկանիշի ու դերի բարձրացմանը, պարտադիր կրթության կազմակերպման հետ կապված խնդիրներին ու դրանց լուծմանը ուղղված միջոցառումներին, նախնական եւ միջին մասնագիտական կրթության հաստատությունների ու աշխատաշուկայի հետ համագործակցության մեխանիզմների ակտիվացմանը, բարձրագույն կրթությունը գիտության հետ փոխգործակցելու եւ բուհերի գիտական գործունեության հնարավորությունները ընդլայնելու շուրջ։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ որպես 2019թ. պետական բյուջեի առավելություն ներկայացվում է վերջինիս ծրագրային լինելը եւ առաջին անգամ ոլորտային միջոցառումները ֆինանսական ցուցիչներից բացի ոչ ֆինանսական կատարման ցուցանիշներով կազմելը, սակայն ներկայացված բյուջեի նախագծում դրանք այդքան էլ բավարար սահմանած չեն եւ խնդրեց հիմնական միջոցառումների մասով ներկայացնել կոնկրետ ու  չափելի ցուցիչներ։

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կիսելով մտահոգությունը նշեց, որ իրապես ցուցանիշները բավարար համարել չի կարելի, հատկապես, որ դրանցից որոշները ներկայացված են ընդհանրական տեսքով եւ ձեւակերպումները իրատեսական են, երկարաժամկետ կիրառումից հետո դա կարող է հստակ պատկեր չտալ մեկ տարվա կտրվածքով իրագործելու տեսանկյունից։

Առավել ուշագրավ էր մանկավարժական աշխատողների սոցիալական վիճակի բարելավման եւ աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցադրումը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը առանձնակի շեշտադրեց, որ պետության զարգացման համար սկզբունքային մոտեցում է ուսուցչի, դասախոսի եւ ընդհանրապես մանկավարժական աշխատողների հանրային բարձր վարկանիշը եւ դերի կարեւորությունը, նրա սոցիալական դիրքը, որը պետք է ամենաբարձրը լինի։ Այդ ուղղությամբ 2019թ. բյուջեյում ինչ լուծումներ են առաջարկվում։ Բացի դրանից, հանձնաժողովում ստացված արձագանքներից պարզ է դարձել, որ մանկավարժների դրույքաչափերի սահմանման եւ հաշվարկման տարբեր մոտեցումներ են կիրառվում, որը չունի ոչ մի հիմնավորում։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատավարձերի բարձրացման հետ կապված առաջիկայի պետական քաղաքականությունը նույնն է, այսինքն՝  եկամտահարկի նվազեցման հաշվին իրական աշխատավարձի փաստացի ավելացում։ Այդ իմաստով կրթության եւ գիտության ոլորտում նույնպես ենթադրվում է սոցիալական վիճակի բարելավում։ Սպասվելիք բարձրացումը կլինի դրան համաչափ, բայց առանձին ուսուցիչների եւ գիտնականների գծով այլ բարձրացում չի նախատեսվում։ Սակայն հույսեր կան, որ ուսումնական հաստատությունների, կրթության ոլորտի ենթահամակարգերի, այդ թվում՝  հենց ԿԳ նախարարության կառուցվածքի օպտիմալացումների ճանապարհին կարող է արդյունավետ ծախսատարության հնարավորություններ ստեղծվել եւ խնայված միջոցները ուղղել ուսուցիչների ու մանկավարժական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am