National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից
18.10.2017
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-034-26.06.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-041-29.06.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-0411-29.06.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
3) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-048-03.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-010-31.05.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0101-31.05.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-011-31.05.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0111-31.05.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան
3) «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-054-06.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան
4) ա) «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-062-11.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0621-11.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0622-11.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0623-11.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Էդմոն Մարուքյան
5) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-069-14.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան
6) «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-077-17.07.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան
3.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-117-18.08.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Նիկոլ Փաշինյան, Արտակ Զեյնալյան, Գեւորգ Գորգիսյան, Մանե Թանդիլյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-118-23.08.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Գեւորգ Պետրոսյան, Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Գևորգ Պետրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝
1) Պ-117-18.08.2017-ՊԻՄԻ-011/0 նախագիծ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված՝ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց, այդ թվում՝ պատգամավորներին, միաժամանակ՝ այն ձերբակալված (կալանավորված) անձանց հետ անարգել տեսակցելու իրավունք վերապահելը, որոնց հետ տեսակցությունն արգելված է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, կարող է հանգեցնել նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունների արտահոսքին՝ վնաս պատճառելով արդարադատության և քննության շահերին.
2) Պ-118-23.08.2017-ՊԻՄԻ-011/0 նախագիծ՝ ներկայացված տեսքով նախագիծը ընդունելի չէ, քանի որ դրանով լիարժեքորեն կարգավորված չեն մեղադրյալի պարտադիր տեսաձայնագրության իրականացման կարգը և պայմանները (մասնավորապես՝ տեսաձայնագրման պայմաններում ցուցմունք տալուց անձանց հրաժարվելու իրավունքը), իսկ անցումային դրույթներով սահմանված ժամկետը բավարար չէ այս ինստիտուտի ներդրման և մի շարք անհրաժեշտ միջոցառումների (մասնավորապես՝ իրավասու մարմիններին տեխնիկական միջոցներով ապահովման, մասնագիտական վերապատրաստման և այլն) իրականացման համար:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Խ-151-09.10.2017-ՊԻՄԻ-012/0
Հեղինակ` «Ելք» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արտակ Զեյնալյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Պ-123-31.08.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Շուշան Սարդարյան, Ռաֆիկ Գրիգորյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Շուշան Սարդարյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան
6.
Ընդունել ի գիտություն, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, ինչպես նաև 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 23.10.2017թ.
7.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am