Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց.
դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքի նախագծին, ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքի նախագիծն ընդգրկել Ազգային Ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի մայիսի 25-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Հանրակրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյան
2.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քվեարկությունը հետաձգվեց.
1)
ա) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
բ) «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքում լրացում կատարելու մասին