Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին.
Հարցի անվանումը
Կոդը եւ հեղինակները
1)
«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյան
2.
Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվող հետևյալ օրենքների նախագծերի՝ երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին.
Հարցի անվանումը
Կոդը եւ հեղինակները
1)
«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան Հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյան
3.
Հետևյալ հարցի քննարկում.
Հարցի անվանումը
Կոդը եւ հեղինակները
1)
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Պետական եկամուտների կոմիտե ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով