ը) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Առաջարկել 2019 թվականի սեպտեմբերի 9-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ընդգրկել սույն քաղվածքի 1-ին կետում նշված օրենքների նախագծերը. 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով:
3.
,,Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բացասական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1),,Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին"
Խ-219-09.07.2019-ՖՎ-011/0, Հեղինակ` ,,Լուսավոր Հայաստան" խմբակցություն:
Հիմնական զեկուցող` Մանե Թանդիլյան
Հարակից զեկուցող(ներ)` Եղիշե Սողոմոնյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Բացասական եզրակացության պատճառներն են.
Հանձնաժողովը գտնում է, որ` ,Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասինե Հայաստանի Հանրապետության գործող օրենքը երաշխավորում է ֆիզիկական անձանց բանկային ավանդները՝ անկախ նրանց ռեզիդենտության կամ քաղաքացիության չափանիշից։ Օրենքը մշակվել է միջազգային լավագույն փորձի և միջազգայնորեն ճանաչված` Ավանդները երաշխավորողների միջազգային ասոցիացիայի և Բազելյան կոմիտեի կողմից համատեղ, Արդյունավետ ավանդների երաշխավորման համակարգի հիմնարար սկզբունքների հիման վրա: Ներկայացված օրենքի նախագծի ընդունման պարագայում օրենքի կիրառումը կարող է հանգեցնել ոչ ցանկալի հետևանքների՝ դոլարիզացիայի և ռեզիդենտ ֆիզիկական անձանց և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց միջև ոչ հիմնավոր տարբերակված մոտեցման: Հատկապես, որ օրենքի նախագծով հիմնավորված չէ այն դատողությունը, ըստ որի՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդների երաշխավորման չափերի բարձրացումն ակնհայտորեն կհանգեցնի այդ անձանց կողմից ավանդ ներդնելուն:
4.
,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
Եղիշե Սողոմոնյան ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
5.
,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն հետևյալ օրենքների նախագծերի քվեարկությունը հետաձգվում է մինչև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստ.