Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 12.05.2020 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`
Ազգային ժողովի որոշմամբ:
Էլ. փոստ
Հեռ.
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից
09.03.2020
Ժամը 12:00
114 սենյակ
1.
Հանձնաժողովը հանդիպում ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Զեկուցողն անդրադարձավ մետաղական հանքավայրերի բնապահպանական ռիսկերին, ներկայացրեց գլխավորած կառույցի՝ այս ոլորտում իրականացրած եւ իրականացվելիք միջոցառումները, խոսեց նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթի մասին։
2.
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն, ով ևս ներկա էր նիստին, անդրադարձավ բնապահպանական եւ բնօգտագործման հիմնախնդիրներին, Ամուլսարի շահագործմանը, որոշակի օրենսդրական դրույթների նպատակահարմարությանը։