բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
19.02.2024 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը․ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Սույն թվականի փետրվարի 26-ին` ժամը 12:30-ին, 334 սրահում «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ 19 փետրվարի 2024 թվական քաղ. Երեւան ՖՎԲ-001-Լ |
ՈՐՈՇՈՒՄ