National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415




Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից
17.05.2023
Ժամը 11:00
214 սենյակ
1.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-550-04.04.2023-ՏՀ-011/0
Հեղինակ` Սերգեյ Բագրատյան, Լիլիթ Կիրակոսյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային Ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ և առաջարկեց Ազգային Ժողովի խորհրդին օրենքի նախագիծը ընդգրկել մայիսի 23-ի հերթական նիստերի օրակարգում.
1) Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-559-10.04.2023-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյան
3.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկվող հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-468-13.12.2022,05.04.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4681-13.12.2022,05.04.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյան
2) ա) «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-518-21.02.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5181-21.02.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյան
4.
Հետևյալ օրենքների նախագծերի լրամշակված տարբերակները հեղինակները Ազգային ժողով կներկայացնեն մինչև 2023 թվականի մայիսի 19-ը.
1) Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-559-10.04.2023-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյան
2) ա) «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-468-13.12.2022,05.04.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4681-13.12.2022,05.04.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյան
3) ա) «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-518-21.02.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5181-21.02.2023-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյան
5.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ.
1) ա) «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-477-19.12.2022-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4771-19.12.2022-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
Բացասական եզրակացության պատճառներն են /համառոտ/.
Քննարկման ընթացքում պատգամավորների կողմից հնչեցին մտահոգություններ՝ մասնավորապես առ այն, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը էական տնտեսական ազդեցություն չի ունենա, ինչպես նաև պարունակում է որոշ խնդրահարույց կետեր, հետևաբար, քվեարկության արդյունքում նախագծերի փաթեթը ստացավ բացասական եզրակացություն։
6.
Հանձնաժողովը քննարկեց <<Գործող կարգավորումների կատարելագործման (որոշ գործարքների նոտարական վավերացման և ծագող իրավունքների պետական գրանցման պահանջների վերացման) վերաբերյալ>> կոլեկտիվ հանրագրի պատասխանի նախագիծը և քվեարկությամբ որոշեց՝ կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունների հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

22.12.2023
Քաղվածք թիվ 28 արտահերթ նիստի արձանագրությունից

21.12.2023
Քաղվածք թիվ 27 արտահերթ նիստի արձանագրությունից

12.12.2023
Քաղվածք թիվ 26 արտահերթ նիստի արձանագրությունից

08.12.2023
Քաղվածք թիվ 25 արտահերթ նիստի արձանագրությունից

04.12.2023
Քաղվածք թիվ 24 արտահերթ նիստի արձանագրությունից

29.11.2023
Քաղվածք թիվ 23 նիստի արձանագրությունից

21.11.2023
Քաղվածք թիվ 22 արտահերթ նիստի արձանագրությունից

20.11.2023
Քաղվածք թիվ 21 նիստի արձանագրությունից

15.11.2023
Քաղվածք թիվ 20 արտահերթ նիստի արձանագրությունից

10.11.2023
Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից

18.10.2023
Քաղվածք թիվ 18 նիստի արձանագրությունից

27.09.2023
Քաղվածք թիվ 17 նիստի արձանագրությունից

05.09.2023
Քաղվածք թիվ 16 նիստի արձանագրությունից

12.07.2023
Քաղվածք թիվ 15 արտահերթ նիստի արձանագրությունից

26.06.2023
Քաղվածք թիվ 14 արտահերթ նիստի արձանագրությունից

21.06.2023
Քաղվածք թիվ 13 արտահերթ նիստի արձանագրությունից

09.06.2023
Քաղվածք թիվ 12 արտահերթ նիստի արձանագրությունից

07.06.2023
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

12.05.2023
Քաղվածք թիվ 9 արտահերթ նիստի արձանագրությունից

26.04.2023
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից

05.04.2023
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

27.03.2023
Քաղվածք թիվ 6 արտահերթ նիստի արձանագրությունից

15.03.2023
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

22.02.2023
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

02.02.2023
Քաղվածք թիվ 3 արտահերթ նիստի արձանագրությունից

01.02.2023
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

11.01.2023
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am