Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ օրենքների նախագծերին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքների նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի մայիսի 23-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան
Հարակից զեկուցող(ներ)`
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյան
2.
Առաջարկել Ազգային ժողովին՝ <<Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին>> (Կ-554-07.04.2023-ԳԿ-011/0) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեք ժամ: