մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
17.12.2021 |
Ղեկավարվելով Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի Աշխատակարգի 23-րդ կետով՝ Հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով՝ 1) մինչև տասնհինգական րոպե տևողությամբ ելույթով՝ հանդես է գալիս Պաշտպանի թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը. 2) մինչև երեսունական րոպե տևողությամբ ելույթով՝ հանդես է գալիս Պաշտպանի թեկնածուն. 3) Պաշտպանի թեկնածուին ներկայացնող անձը և Պաշտպանի թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար. 4) ելույթից հետո Պաշտպանի թեկնածուին ներկայացնող անձին և Պաշտպանի թեկնածուին կարող են հարցեր տրվել. 5) Պաշտպանի թեկնածուին ներկայացնող անձին և Պաշտպանի թեկնածուին հարցեր տալու, հարցերին պատասխանելու, ինչպես նաև հարցերին արձագանքելու համար հատկացվում է մինչև հինգական րոպե. 6) մտքերի փոխանակության ելույթների համար հատկացվում է մինչև հինգական րոպե. 7) մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով՝ հանդես է գալիս Պաշտպանի թեկնածուն. 8) բաց քվեարկություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ 17 դեկտեմբերի 2021 թվական քաղ. Երևան ՄԻ-003-Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.08.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.08.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ