|
Մրցութային խորհրդի կազմՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 01/1976-2023 գրությունը՝ կարգադրում եմ. 1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2023 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
2. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի Կ-244-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-375-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:
|