Ծնվել է 1945 թ. օգոստոսի 28-ին Իջեւանի շրջանի Գանձաքար գյուղում:
1973 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:
1961-1979 թթ. աշխատել է ՀԿՄ Երեւանի թիվ 3 ուսարտձեռնարկությունում բանվոր, վարպետ, ավագ վարպետ, տեղամասի պետ, արտադրամասի պետ, 1979-1986 թթ.` ՀԿՄ Էջմիածնի ձեռնարկության տնօրեն, 1980-1991 թթ.` հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Երեւանի կույրերի եւ թույլ տեսնողների երեկոյան միջնակարգ հատուկ դպրոցում: 1991-2003 թթ. եղել է ՀԿՄ թիվ 3 ձեռնարկության մամլման տեղամասի պետ, ավագ գործակարգավար, փոխտնօրեն, գործարքային բանվոր: «Հաշմանդամների աջակցության հայաստանյան միություն» եւ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» հասարակական կազմակերպությունների նախագահ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի քարտուղար: ՕԵ խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:
Ամուսնացած է եղել եւ ունեցել հինգ երեխա:
Մահացել է 2005 թ. հուլիսի 29-ին: