National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արթուր Սամվելի Գեւորգյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.04.1975
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1975թ. ապրիլի 1-ին Երեւանում:

1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2000թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մարզիչ-մանկավարժ:

1987թ. զբաղվել է  բռնցքամարտով: 1989թ. դարձել է  ԽՍՀՄ պատանեկան առաջնության  հաղթող, սպորտի վարպետ: 1996թ. Ատլանտայի 26-րդ օլիմպիական  խաղերում գրավել է 5-րդ տեղը: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 1998թ. Եվրոպայի առաջնության  մրցանակակիր է: 2000թ. մասնակցել է  Սիդնեյի օլիմպիական  խաղերին:

1997-2001թթ. Երեւանի  «Աշխատանքային ռեզերվներ»  մարզական ակումբում աշխատել է մարզիչ: 2005-2008թթ.` Երեւանի Դավթաշեն թաղապետարանում` թաղապետի տեղակալ:  2008թ. մայիսի 18-ին ընտրվել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար:  2009-2012թթ. եղել է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:

ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ Դավթաշեն  տարածքային կազմակերպության  խորհրդի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 5 ընտրատարածքից:

2011թ. պարգեւատրվել է  Երեւանի  քաղաքապետի ոսկե մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am