National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ռուբեն Գառնիկի Հովսեփյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.08.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1958թ. օգոստոսի 28-ին Երեւանում:

1982թ. ավարտել է Երեւանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկ-էլեկտրիկ: 2005թ. ավարտել է Մոսկվայի ոչ առեւտրային ինքնավար կազմակերպության եւ ձեռներեցության միջազգային ակադեմիայի  (ինստիտուտի)  Երեւանի  մասնաճյուղը: Իրավաբան:

1973-1982թթ. «Էլեկտրասարք» արտադրական միավորումում աշխատել է փականագործ: 1982-1986թթ.  «Ռեմդետալ» գործարանում` բարձր կարգի փականագործ, 1986-1989թթ.` արտադրամասի վարպետ: 1990-1996թթ. եղել է «Բասեք» կոոպերատիվի նախագահ: 1997-1998թթ.` Հարավարեւմտյան թաղամասի «Սպասարկում թիվ 2» ԲՇՏ-ի պետ: 1998-2004թթ. աշխատել է «Երեւանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ապա` «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն:  2004-2006թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար: 2006-2009թթ.` Երեւանի Աջափնյակ համայնքի, 2009-2012թթ.` Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 6 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am