Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երեւանում:
1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: 1986-1989 թթ. աշխատել է Երեւանի թիվ 5 հացի գործարանում բանվոր, 1989-1991թթ.` «Կաթ» ԱՄ-ում ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: 1996-1997թթ. եղել է Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ, 1997-2003թթ հանդիսացել է «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: