National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Նապոլեոն Սուրենի Ազիզյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
17.01.1946
Կուսակցություն
«Ազգային միաբանություն» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1946 թ. հունվարի 17-ին Երեւանում:

1971 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Ապրանքագետ:

1962-1964 թթ. Երեւանի թուղթ-ստվարաթղթի կոմբինատում աշխատել է բանվոր,

1966-1976 թթ.` առեւտրի եւ հասարակական սննդի համակարգում: 1976-1982 թթ. եղել է Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի արտադրամասի վարիչ, արտադրության պետ, տնօրենի տեղակալ, 1982-1983 թթ.՝ «Աջափնյակ» ունիվերսամի տնօրեն, 1983- 1985 թթ.՝ Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի փոխտնօրեն, 1985 թ.՝ «Բջնի» գործարանի տնօրեն, 1986-1990 թթ.՝ թիվ 8 սննդառի տնօրեն, 1990-1991 թթ.՝ «Գործվածք-հագուստ-կոշիկառ»-ի տնօրեն, 1991-1992 թթ.՝ Հայկոոպի մեծածախ եւ մանրածախ բազայի տնօրեն, 1997-1999 թթ.՝ «Ֆլան» ՍՊԸ տնօրեն:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 22 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

Մինչեւ 2005 թվականի մարտի 2-ը՝  ԱՄ խմբակցության անդամ:  Ներկայումս խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: ԱՄ կուսակցության անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am