Ծնվել է 1981թ. հունվարի 18-ին Գյումրիում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ եւ վարկ ֆակուլտետը: Տնտեսագետ:
2001-2003թթ. եղել է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար: 2003-2007թթ.` նույն ՍՊԸ նախագահ, միաժամանակ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալ: 2006թ. ընտրվել է Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: 2007թ. Շումանի հիմնադրամի հրավերով ղեկավարել է կամավորական շարժման հայ ակտիվիստների այցը Լեհաստան: 2015թ. հիմնադրել է «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» հասարակական կազմակերպությունը:
07.04.2009-06.03.2015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): 19.06.2007-15.06.2009թթ.` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 15.06.2009-31.05.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2007-2009թթ. խմբակցություններում չի ընդգրկվել: 2009-2012թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 34 ընտրատարածքից:
Պարգեւատրվել է «Տրդատ III Արշակունի» մեդալով (2011թ., ՀԱՕԿ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալով (2012թ.), ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով (2012թ.), ՀԱՕԿ-ի շքանշանով (2012թ.), «Ալբերտ Ազարյան» մեդալով (2013թ., ՀԱՕԿ), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2015թ.), Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի (2015թ.) եւ ԱԺ նախագահի (2016թ.) հուշամեդալներով, ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով (2016թ.), արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» (2015թ., «ԱՍ» մրցանակաբաշխություն), «Տարվա պատգամավոր» (2015թ., «Դե ֆակտո» ամսագիր), «Գյումրու 2015թ. տարվա մարդ» (2016թ.) տիտղոսներին:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: