Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:
Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Ծառայել է խորհրդային բանակում:
1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:
1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:
1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:
1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:
1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ:
2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:
2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:
2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:
2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:
2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
2014թ. ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչապետ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:
ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության հուշանշանով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ յոթ թոռնիկ: