Ծնվել է 1950թ. ապրիլի 5-ին Երեւանում:
1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: ԷՀՄ ճարտարագետ:
1972-1997թթ. ԵրՄՄԳՀԻ-ում աշխատել է ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ:
1998-1999թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:
1997-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Հանրապետություն» միավորում): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա նախագահ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2016թ. դեկտեմբերի 28-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: