Ծնվել է 1963թ. մարտի 5-ին Երեւանում:
1975-1980թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում:
1980-1983թթ. եղել է ասպիրանտ ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում:
1982-1988թթ. ուսանել է Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:
1988-1992թթ. ուսանել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981 թվականից` Երեւանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երեւանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն, Երեւանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն:
1995-1998թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1997թ.` Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
1997-1998թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, 1998-2007թթ.` ՀՀ արդարադատություն նախարար:
2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մխիթար Գոշ» մեդալներով:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրությունների եւ քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: