National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Աբրահամ Հակոբի Մանուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.11.1957
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 15-ին Երեւանում:

1989 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1997 թ.` Երեւանի «Վարդանանց» համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:

1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1982 թթ. աշխատել է Երեւանի կոշիկի «Մասիս» ԱՄ նորաձեւության տանը կոշկակար, պահեստապետ, արտադրամասի պետ, 1982-1983 թթ.` Երեւանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի արտադրամասի պետի տեղակալ, պետ: 1983-1991 թթ. եղել է խանութի ավագ հսկիչ, վարիչ, տնօրեն, 1991 թ. Հայկոոպի Երեւանի միջշրջանային ունիվերսալ մեծածախ բազայի առեւտրի գծով փոխտնօրեն, 1992-ից` տնօրեն, 1997-2003 թթ.` Երեւանի Հայկոոպի բազաների միավորման (Հայկոոպի «Էրեբունի բազա» ՍՊԸ) գլխավոր տնօրեն:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am