Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արշալույս գյուղում (Արմավիրի մարզ):
1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։
1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին: 1992թ. նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:
1992-1993թթ. եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։
1992թ. ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1999թ. ՀՀ ԵԿՄ վարչության նախագահն է:
2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:
Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» շքանշանով (2000թ. ԼՂՀ), Երկրապահի օրվա առթիվ` ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով (2002թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների` «Պատվավոր քաղաքացի» կոչման:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի 8 զավակ: