Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 6-ին Երեւանում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001-2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, 2003-2004թթ.` Գերմանիայի Դաշնության Ա. Հումբոլդտի անվան համալսարանի ասպիրանտուրայում: Դատական բժիշկ: 2012թ. ավարտել է ՀՊՏՀ մագիստրատուրան (պետական եւ մունիցիպալ կառավարում): Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա):
Մասնակցել է մի շարք դասընթացների՝ «Հանրային կապեր քաղաքական գործիչների համար» (2006թ., ԱՄՆ), «Նախագծերի կառավարում» (2011թ., Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա):
2002-2004թթ. եղել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2004-2006թթ.` ընթերակա, 2006թ.` դոցենտ: 2005-2007թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական:
2003-2005թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ: 2006 թվականից ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է: 2010թ.` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող: 2011 թվականից՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2009-2012թթ.` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2001 եւ 2006թթ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), Հայաստանի ագրարային համալսարանի (2012թ.) եւ Երեւանի քաղաքապետի (2013թ.) ոսկե մեդալներով:
Հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների եւ մեկ ուսումնական ձեռնարկի:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: