National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վահրամ Վաղինակի Բաղդասարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.06.1961
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1961թ. հունիսի 15-ին Վանաձորում:

1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1992թ.` ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, 1998թ.` Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտության ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Տնտեսագետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: Զինապարտ է: Պահեստի ավագ լեյտենանտ:

1978-1979թթ. «Կինշինտրեստ»-ում, 1980-1984թթ. Երեւանի «Երազ» ավտոգործարանում (ուսմանը զուգընթաց) աշխատել է բանվոր: 1984-1988թթ. եղել է Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ գիտաշխատող: 1986 թվականից դասավանդում է Կիրովականի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ): 1992թ. եղել է Վանաձորի կահույքի ԱՄ փոխտնօրեն, 1993թ.` գլխավոր տնօրեն: 1995 թվականից ՎՊՄԻ ինֆորմատիկա եւ տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ է: 2009թ. ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2011-2012թթ. եղել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ:

1985 թվականից բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ է:

1988թ. ընտրվել է ՎՊՄԻ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1990-1996թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր:

2005թ. հիմնադրել է «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

2006 թվականից Հայաստանի հայրենակցական միությունների միաբանության նախագահն է:

1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 60 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 46 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, այնուհետեւ` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական: 2011 թվականից ՀՀԿ անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2016թ. դեկտեմբերի 28-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Չորս գրքի եւ հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am