Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 5-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Պատմաբան: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
1970-1996թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության, հետագայում՝ Ռուսաստանի պատմության ամբիոնում լաբորանտ, ստաժոր, դասախոս: 1990-1998թթ. եղել է «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ, նախագահի տեղակալ: 1997-1999թթ.՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական: 2000թ.` «Արցախ» հայրենակցական միության նախագահ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-29.09.2009թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 29.09.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: