Ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Դաշքեսանի շրջանի Չովդար գյուղում (ԱՀ):
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1995թ. ավարտել է ՌԴ Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուծական ֆակուլտետը, 1997թ.` նույն ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը: 2006թ.` Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ: Տնտեսագետ: Իրավաբան: Տնտեսագիտության թեկնածու:
1985-1986թթ. «Արզնի» առողջարանում աշխատել է փականագործ: 1992-1994թթ. ՌԴ Ուսուրիյսկ քաղաքում հիմնադրել եւ ղեկավարել է «Արարատ» կոոպերատիվը, 1994-1995թթ. եղել է «Սպարտակ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 1995-1996թթ.` «Անտարես» ԲԲԸ գլխավոր տնօրեն, 1996-1998թթ.` «Պրիմորիեի մթերային բարեգործական հիմնադրամ»-ի Ուսուրիյսկի մասնաճյուղի տնօրեն: 1998-2002թթ.` «Ուսուրիյսկի ԳՈՒՄ» ԲԲԸ գլխավոր տնօրեն: 2002-2003թթ. աշխատել է Կոտայքի մարզի «Զորավանի անասնահամալիր» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: 2003-2007թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:
2003-2007թթ. եղել է «Գարդման» հայրենակցական միության նախագահության անդամ:
2004թ. «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահն է:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: