Ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին Երեւանում:
1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1997թ.՝ Երեւանի «Վարդանանց» համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:
1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1983թթ. Երեւանի հուշանվերների գործարանում աշխատել է փականագործ, 1983-1991թթ. հեռուստառադիոպետկոմում` բեմադրիչ, 1991-1994թթ.՝ «Արաբկիր-Խնուս» ՍՊԸ նախագահ: 1989-1993թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1994-1999թթ. եղել է ՆԳՆ Երեւանի վարչության պետի տեղակալ, Շենգավիթի ՆԳ բաժնի պետ, ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ, Արաբկիրի ՆԳ բաժնի պետ, 1996թ.` ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 6 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: