Ծնվել է 1946թ. հունվարի 2-ին Ախուրյանի շրջանի Արեւիկ գյուղում:
1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրամեխանիկ: ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:
1964-1980թթ. աշխատել է Երեւանի ՋԷԿ-ում փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, կուսկոմիտեի քարտուղար, 1974-1980թթ.` կուսկոմիտեի ազատված քարտուղար, 1980-1987թթ.` ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988թթ.` ՀԿԿ Երեւանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991թթ.` առաջին քարտուղար: 1991-1993թթ. եղել է Երեւանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1993-1996թթ.` նախագահ, 1996թ.` Երեւանի քաղաքապետարանի Խորհրդային տարածքային բաժնի պետ, 1996-2002թթ.` Երեւանի Նոր Նորքի թաղապետ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Պարգեւատրվել է Վ.Լենինի հոբելյանական մեդալով (1970), միջազգային ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով (2004), բնության եւ հասարակության միջազգային ակադեմիայի կողմից` Լեյբնիցի մեդալով (2008):
Ամուսնացած է, ունի երեք երեխա: