Ծնվել է 1978թ. նոյեմբերի 18-ին Երեւանում:
2000թ. ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը: 2008թ.` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավագետ-փորձագետ:
2000-2002թթ. դասավանդել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 2005-2007թթ.` Հյուսիսային համալսարանում: 2002-2008թթ. աշխատել է Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի գործադիր տնօրեն, 2005-2009թթ.` «Էլեկտրաապարատ» ԲԲԸ իրավախորհրդատու, 2008-2012թթ.` «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավախորհրդատու:
2009-2012թթ. եղել է «Միջազգային խորհրդատվական խումբ» ՓԲԸ տնօրեն:
2008-2012թթ.` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգող:
2001թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: