National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ռուբեն Պետիկի Գեւորգյան

Ծնվել է 1954թ. հունիսի 18-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Ճարտարապետ-շինարար:

Արցախյան ազատամարտի մասնակից է, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար: 1990-1993թթ. մասնակցել է Երասխավանի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Արծվաշենի, Ասկերանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի պաշտպանական մարտերին:

1991-1994թթ. եղել է Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր: 1996-1999թթ.` Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար:

1993-2011թթ. եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1994-2005թթ.` ԵԿՄ Մաշտոցի, ապա` Դավթաշենի տարածքային կազմակերպության նախագահ: Նախաձեռնել է բարեգործական մի շարք նախագծեր. Դավթաշենում կառուցել է «Սրբոց Նահատակաց» եկեղեցին, հիմնել է «Դեյզի» այգին, ստեղծել անապահով ծերերի ճաշարան:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա` «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 21.10.2009-16.04.2010թթ.` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, 16.04.2010-31.05.2012թթ.` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Հայաստանի գրողների միության անդամ է, 5 գրքի հեղինակ:

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (1995թ.), «Մարտական ծառայության» (1996թ., ՀՀ), «Մարշալ Բաղրամյան» (1997թ., ՊՆ) մեդալներով, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (1997թ., ՊՆ), «Արիության» մեդալով (2000թ., ԼՂՀ), Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն (2002թ.) եւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2003թ., ԵԿՄ) շքանշաններով, «Գարեգին Նժդեհ» (2004թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2006թ., ՊՆ), «Մխիթար Գոշ» (2011թ., ՀՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am