Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 4-ին Ողջի բանավանում (Սյունիքի մարզ):
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ, գյուղարդյունաբերության կազմակերպիչ:
1980-1981թթ. «Սյունիք» խորհրդային տնտեսությունում, ապա Կապանի անտառտնտեսությունում աշխատել է բանվոր: 1984-1985թթ. Կապանի «Սպին» գործարանում` տնտեսագետ: 1985-1990թթ. Սեւաքարի խորհրդային տնտեսությունում, ապա 1990-1992թթ. Սյունիքի թռչնաֆաբրիկայում` գլխավոր տնտեսագետ: 1995-1997թթ. աշխատել է ՀՀ հարկային տեսչությունում (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա` գույքային հարկերի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ, 1997-1999թթ.` ՀՏ 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր: 1999-2001թթ. եղել է ՀՀ ՊԵ նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետ, Սյունիքի մարզային հարկային տեսչության պետ, 2001-2009թթ.` Կապանի հարկային տեսչության պետ: 2009թ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության օպերատիվ հետախուզության բաժնի պետ: 2011-2012թթ.` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի պետ: Հարկային ծառայության գնդապետ է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: