Ծնվել է 1962թ. օգոստոսի 29-ին Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում:
1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:
1985-1987թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես հատային հրատարակչության խմբագիր: 1992-1999թթ. ՌԴ-ում զբաղվել է շինարարական գործունեությամբ: 1999-2001թթ. «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատել է որպես տնտեսական դեպարտամենտի պետ: 2001-2002թթ.` «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ որպես հիմնադիր տնօրեն, 2003-2004թթ.` «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.` «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետեւ` նախագահ:
15.12.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 04.02.2011-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: